Մեր օրերում առողջության պահպանման առաջին պայմաններից մեկը գրագետ , լիարժեք և ճիշտ տեղեկացված լինելն է: Առողջապահության ոլորտում տեղեկատվության մատչելիությունն ու հասանելիությունը այսօր շատ մեծ դեր ունի իրազեկված հասարակություն ձևավորելու գործում:
Շուրջ 3 տարի նման աշխատանք է տանում Doctors.am առողջապահական տեղեկատուն, որի համար ողջունում եմ նման նախաձեռնությունը:
Այն համալիր տեղեկատվություն է ապահովում մեր հանրությանը Առողջապահական ոլորտի վերաբերյալ:
Ամփոփելով խոսքս` նշեմ, որ այսօր նմանօրինակ կայքերի պահանջը մեծ է, որն էլ ողջունելի է թե՛ բժիշկների, թե՛ հասարակության կողմից:
Մաղթում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ:
Հարգանքներով` "Արաբկիր" Միացյալ Բժշկական Կենտրոնի Մանկական վնասվածքների և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Ալեքսանի Քոլոյան