Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1953 թ., 1 հունվարի, ք. Երևան:
Կրթություն
1960-1970 թթ. - ք. Երևան, թիվ 94 միջնակարգ դպրոց,
1972-1978 թթ. - ք. Երևան, Պետական բժշկական ինստիտուտ, բուժական ֆակուլտետ,
1978-1979 թթ. - ք. Երևան, "Մալաթիա-Սեբաստիա" կլինիկա և ք. Հոկտեմբերյան, շրջանային կենտրոնական հիվանդանոց՝ ինտերնատուրա։
Աշխատանքային գործունեություն
1970-1971 թթ. - ք. Երևան, Պետական բժշկական ինստիտուտ՝ ցրիչ,
1971-1972 թթ. - ք. Երևան, տրիկոտաժի թիվ 2 ֆաբրիկա՝ բանվոր,
1979-1984 թթ. - Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղ՝ տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ,
1984-1985 թթ. - ք. Երևան, թիվ 19 պոլիկինիկա՝ գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ,
1985-1986 թթ. - Երքաղգործկոմ, առողջապահության բաժին՝ բժիշկ-տեսուչ,
1986-1992 թթ. - ՀԽՍՀ Նախարարների խորհուրդ, առողջապահության և սոցիալական ապահովության բաժին՝ ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար,
1992-1997 թթ. - ՀՀ առողջապահության նախարարություն՝ նախարարի առաջին տեղակալ,
1997-2011 թթ. - ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, Առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ,
2011թ.-ի մարտի 4-ից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար,
2011թ.-ի ապրիլի 30-ին ընտրվել է ԵՊԲՀ-ի ռեկտոր,
2012թ.-ի հունիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար:
Այլ տվյալներ
1982թ.- Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ, հայցորդ,
1987 թ. - Մոսկվա, Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտ՝ պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
Ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է:
1992-1994թթ. - ակտիվ մասնակցություն է ցուցաբերել ՀՀ սահմանների համար մղվող մարտերին,
2005 թ.-ից բժշկական գիտությունների դոկտոր է, 2006-ից՝ պրոֆեսոր,
Կանխարգելիչ բժշկության և առողջապահության կազմակերպում 045 մասնագիտական խորհրդի նախագահն է:
1994 թ.-ին պարգևատրվել է ՀՀ ՊՆ անվանական պարգևով,
1998 թ.-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով "1988 թ. երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար",
2002 թ.-ին՝ ՀՀ Առողջապահության նախարարության պատվոգրով,
2003 թ.-ին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2004 թ.-ին՝ ՀՀ ՊՆ "Անդրանիկ Օզանյան" մեդալով,
2005 թ.-ին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով,
2006 թ.-ին՝ ՀՀ Նախագահի հրամանագրով՝ "Հայրենիքին մատուցած ծառայությունների համար" 2-րդ աստիճանի մեդալով,
2006թ.-ին պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով, 2009թ.-ին՝ Ծովակալ Իսակովի անվան մեդալով,
2010թ.-ին` ԼՂՀ Նախագահի հրամանագրով` "Երախտագիտություն" մեդալով,
2011թ.-ին` ՀՀ ՊՆ "Մարշալ Բաղրամյան" մեդալով,
2012թ.-ին՝ ՀՀ ՊՆ "ՀՀ զինված ուժեր 20 տարի" հոբելյանական մեդալով,
2012թ.-ին՝ ԵԿՄ "Հայաստանի երկրապահ" հուշամեդալով։
Ունի բժշկական ծառայության պահեստի սպայի զինվորական կոչում:
Կուսակցական պատկանելությունը
1998 թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։ 2001-2006թթ.-ին եղել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահը։ 2005թ.-ից ՀՀԿ խորհրդի, 2007-ից՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է։
Հասարակական, քաղաքական գործունեություն
2009թ. ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար։ 2012թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ։
2009թ.-ի հունիսին ընտրվել է ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ, առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։ 2012թ.-ին լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ առողջապահության նախարար նշանակվելու կապակցությամբ։
"Տավուշ հայրենակցական միություն" ՀԿ-ի նախագահն է:
"Առողջապահության կազմակերպիչների միավորում" ՀԿ-ի համանախագահն է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք որդի, չորս թոռնիկ: