Երևան Հոմ Քեյրը մասնագիտացված առողջապահական, վերականգնողական և հոգեբանական խնամք է տրամադրում Ձեր իսկ ՏԱՆԸ:
Մեր կազմակերպությունը կոչված է ծառայելու տարեցներին, հաշմանդամներին, քրոնիկական հիվանդություններով տառապող կամ հետվիրահատական խնամքի կարիք ունեցող անձանց, ինչպես նաև թուլամտությամբ տառապողներին:
Կազմակերպության նպատակն է` իր գործունեությամբ առավելագույնս բարելավել իր խնամյալների կյանքի որակը` միաժամանակ օգնելով նրանց ընտանիքի անդամներին ավելի ազատ տնօրինել իրենց ժամանակը` առանց անհանգստանալու իրենց հարազատի ապահովության համար:
Երևան Հոմ Քեյրը կապահովի Ձեր սիրելիի խնամքը իր սեփական տանը, իրեն հարազատ միջավայրում:
Հիմնական ծառայություններն են`
- - մասնագիտացված խնամքի ծառայություններ
- - ընկերակցի և տնային օգնականի ծառայություններ
- - թուլամտությամբ տառապող հիվանդների մասնագիտացված խնամք
- - կարճատև վերականգնողական ծառայություններ
- - խնամքի համար անհրաժեշտ սարքերի տրամադրում
Ընկերության ամենամեծ հարստությունը կիրթ, հմուտ, փորձառու և, որ ամենակարևորն է, մարդկային բարձր արժեքներով օժտված ու հոգեբանական պատրաստվածություն ունեցող անձնակազմն է:
Մենք երաշխավորում ենք մատուցվող ծառայությունների բարձր մակարդակ: Մեզ հետ Ձեր հոգսը կիսելով Դուք պակաս հոգատար չեք դառնում Ձեր հարազատի նկատմամբ: Դուք` որպես հարազատ, լավ եք ճանաչում նրան, իսկ մենք` որպես մասնագետ, լավ գիտենք նրա կարիքները:
Հետադարձ կապ
Ք. Երևան, Բաղրամյան 1-ին փկղ, 2 շ. 2-րդ հարկ
(37410) 546 546
(37491) 403 979
[email protected]
www.yerevanhomecare.com