Առողջ լինելու համար շատ կարևոր է տեղեկացված լինելը: Իմանալով բազմաթիվ հիվանդությունների առաջացման պատճառները` մենք կարող ենք հնարավորին չափով կանխել դրանք: Զուր չէ ասված, որ հիվանդությունը կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը: Այդ պատճառով էլ կայքում բացվել է նոր բաժին՝ "Doctors.am Բժշկարան", որտեղ մեր բժիշկները համառոտ և հանրամատչելի կտեղեկացնեն այս կամ այն հիվանդության (համախտանիշի) մասին, կառաջարկեն լուծումներ, ինչը կօգնի պահպանել առողջությունը, քանի որ այն առաջնային տեղ է գրավում յուրաքանչյուրիս կյանքում:
Doctors.am Բժշկարանի հյուրն է ուռուցքաբան Արմեն Քոչարյանը, ով պատմում է ֆիբրոզ-կիստոզ մաստոպաթիայի մասին:
Աղբյուրը՝ Doctors.am